TARGSYS

ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

TargSys մասնագետը աշխատանքի ժամանակ
Մեր մասին

Տեխնոլոգիան կապ է, ոչ թե պարզապես սարքավորում

Targsys-ը գործում է հայաստանյան ՏՏ ոլորտում 2012 թվականից՝ տրամադրելով որակյալ ծառայություններ մեծ, միջին և փոքր ընկերություններին։ Մեր առաջնահերթ նպատակը հուսալի կապերի ստեղծումն է գործընկերների և հաճախորդների հետ, որոնք ցանկանում են համահունչ քայլել նոր տեխնոլոգիական ժամանակաշրջանում։

Ինչ ենք անում

Ենթակառուցվածք, որի վրա կարելի է հենվել

Ընտրեք ուղղություն՝ տեսնելու համար այն խնդիրները, որոնք TargSys-ը լուծում է ամեն օր

Ցանցային համակարգերի սարքավորում
01 / 04

Ցանցային համակարգեր

Նախագծում, կառուցում, կարգավորում և հեռահար կառավարում

Targsys ընկերությունը զբաղվում է պրոֆեսիոնալ ցանցերի նախագծմամբ, որոնք հիմնաված են միջազգային լավագույն ստանդարտների վրա: Նախապես ճիշտ կառուցված և բազմաֆունկցիոնալ հնարավորություններ ունեցող ցանցը հետագայում լրացուցիչ խնդիրներից ազատվելու միակ ճանապարհն է:

Մենք առաջարկում ենք

  • Ցանցի նախագծում
  • Ցանցի կառուցում
  • Ցանցի կարգավորում
  • Թույլ օղակների հայտնաբերում
  • Ինտերնետ մուտք/ելքի ապահովում
  • Պահեստային ինտերնետի կարգավորում
  • Ցանցի դիագնոստիկա
  • Հեռահար կառավարում
  • Պաշտպանական համալիրների ստեղծում

Կառուցելով հուսալի ցանց դուք հնարավորություն եք ստանում ունենալու լայնաշերտ, ինտերակտիվ և ինտելեկտուալ ցանց՝ ինտեգրելով ձեր աշխատանքը նորագույն տեղնոլոգիաներին:

Ցանցերի նախագծում

Առօրյա կյանքում հաղորդակցությունը հանդիպում է տարբեր միջավայրերում և ընդունում է տարբեր ձևեր: Յուրաքանչյուր ընկերության համար արագ աշխատանքի հիմնական գրավականը ներքին ենթակառուցվածքում գործող հաղորդակցման լայնաշերտ համակարգն է: Ենթակառուցվածքի ղեկավարումը բավականին հեշտանում է ճկուն կառավարում ունեցող ՏՏ տեխնոլոգիաների առկայության դեպքում: Հիմնական ղեկավարման տեղեկատվական համակարգերը բարդ և մեծ մասշտաբներով տարածված կոմպլեքսներ են, որոնց ճիշտ կառավարումը բավականին օգտակար է թե՛ բիզնեսի զարգացման և թե՛ ռեսուրսների կառավարման տեսանկյունից:

Ցանցերի կառուցում

Targsys ընկերությունը զբաղվում է բարձր թողունակությամբ և հուսալիությամբ մասնագիտացված ցանցերի կառուցմամբ: Ընդ որում հաճախորդը կարիք չի ունենում դիմել տարբեր կազմակերպությունների՝ կարգավորելու համար իր ապագա ցանցի պասսիվ (մալուխների մոնտաժ) և ակտիվ (ապարատային ապահովում) մասերը: Մեր կողմից տրամադրվող ցանցային ծառայությունները կոմպլեքս լուծումներ են, որոնք ստեղծված են ինչպես ցանցի ամբողջական կառուցման անհրաժեշտություն ունեցող ընկերությունների համար, այնպես էլ նրանց, ովքեր ունեն խնդիրներ իրենց առկա համակարգի հետ:

Պաշտպանական համալիրներ

ՏՏ ոլորտի զարգացմանը զուգահեռ շատ արագ տեմպերով զարգանում են ինֆորմացիոն անվտանգությանը սպառնացող ռիսկերը, մշակվում են հարձակումների նորանոր ձևեր և մեթոդներ: Ցավոք պետք է նշել, որ բազմաթիվ մասնագետներ հուսալքվել են և չեն կիրառում պաշտպանական մեթոդներ՝ համարելով դրանք անարդյունավետ: Միջազգային հետազոտությունները փաստում են, որ 2014-2015 թվականների ընթացքում գրանցվել է հարձակման մեթոդների աճ և պաշտպանական մեթոդների նվազում: Մենք զբաղվում ենք վերոհիշյալ միջազգային հետազոտությունների ուսումնասիրմամբ, որի արդյուքում, համատեղելով մեր փորձը, ստեղծում ենք հատուկ մշակված կամ ստանդարտ մեթոդների վրա հիմնված պաշտպանական համալիրներ, որոնք կարողանում են ապահովել ցանցերն ու սերվերները այնպիսի հարձակումներից, ինչպիսիք են` DOS DDOS BRUTE FORCE OS Commanding RCE Virus-ների ներդրում և այլն: Ինֆորմացիոն անվտանգության վրա ծախսված միջոցները միշտ իրենց արդարացնում են, քանի որ հաջող հարձակման ենթարկվելու դեպքում կորսված գումարները կարող են լինել տասնյակ անգամներ շատ:

Հեռախոսային համալիր
02 / 04

Հեռախոսային համալիրներ

VoIP, անալոգային և հիբրիդ լուծումներ՝ ձեր թիմի համար

Targsys ընկերությունը առաջարկում է սեփական արտադրության VOIP համակարգ, որը կբավարարի ամենաքմահաճ հաճախորդի պահանջներին:

Առաջարկում ենք լուծումներ.

  • VOIP
  • Անալոգային Հիբրիդ կայանների համար
  • Օգնում ենք ընտրել հարմար տարբերակ
  • Առաջարկում ենք մատչելի լուծումներ
  • Կառուցում ենք պահանջներին բավարարող հեռախոսային ցանց

Հեռախոսային ցանցի կառուցում

ՏՏ ոլորտի արագ զարգացման հետ առաջանում է ընկերությանը հարմար հեռախոսային ցանցի ընտրության խնդիր: Գոյություն ունեցող VOIP և անալոգային կայանների տեսականին շփոթության մեջ են գցում ընտրություն կայացնողներին: Մեր ընկերության երկարամյա փորձը հնարավորություն է տալիս կատարել ճիշտ ընտրություն հեռախոսային ցանցի կառուցման համար:

VOIP կայաններ

VOIP համակարգերըը ստեղծված են բոլոր այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են օգտվել հեռախոսային ցանցի ամենահարմարավետ և զարգացած ֆուկցիաներից: VOIP հեռախոսակայանները բարձր դասի համակարգեր են, որոնք հնարավորություն են տալիս օգտագործել ինտերնետային ռեսուրսները, ՏՏ ռեսուրսները, պահպանել ձայնային հաղորդագրություններ, կատարել անվճար զանգեր ներքին ցանցում, ձայնագրել հեռախոսազանգերը, զանգահարել համակարգչի միջոցով և այլն:

Անալոգային կայաններ

Անալոգային կայանները փոքր և միջին ձեռնարկությունների համար ստեղծված համակարգեր են, որոնք թույլ են տալիս առանց մեծ ծախսերի կառուցել ներքին հեռախոսային համակարգ, օգտագործել քաղաքային հեռախոսահամարները բոլոր հանգույցներից զանգ կատարելու համար և այլն: Արագ կառուցվող և կարգավորվող համակարգը հնարավորություն է ընձեռում մինիմալ ժամկետներում ստեղծել և օգտագործել պահանջված հեռախոսային ցանցը:

Սերվերային համակարգ
03 / 04

ՏՏ սպասարկում

Սերվերներ, ծրագրեր, պահուստավորում և տեխնիկական աջակցություն

Targsys ընկերությունը առաջարկում է սերվերային կոմպլեքս համալիրներ, որոնք մշակվում են վերապատրաստված մասնագետների կողմից և հեշտացնում են ընկերության ՏՏ ռեսուրսների կառավարումը: Առաջարկվող լուծումները ենթադրում են ոչ միայն Windows սերվերների ստանդարտ մեթոդներ, այլ նաև Linux սերվերների վրա հիմնված հուսալի և պաշտպանված համակարգեր, որոնք մինչ այժմ անգերազանցելի են ամբողջ աշխարհում: Մեր կառուցած համակարգերը մինչ այժմ իրենց լավագույնս դրսևորում են բազմաթիվ ընկերություններում՝ արդարացիորեն համարվելով խելացիորեն մշակված և տարիների ընթացքում իրենց արդարացրած կայուն համակարգեր:

Առաջարկվող համակարգեր և ծառայություններ

  • Բազմալիք սերվերային համալիրների սպասարկում
  • Արխիվային կրկնօրինակում
  • Ավտոմատացված համակարգերի մշակում
  • Սերվերների ծրագրային և տեխնիկական սպասարկում
  • Ցանցերի և սերվերների հեռահար կառավարում և սպասարկում
  • Եռաստիճան անվտանգության ապահովում
  • Ցանցային ծրագրավորում
  • Սերվերային համակարգերի մոնիթորինգ
  • Բարելավման առաջարկություններ և աշխատանքների իրականացում

Ծրագրային սպասարկում

Գրեթե յուրաքանչյուր օր թե' ընկերությունները, թե' անհատները բախվում են ծրագրերի տեղադրման անհրաժեշտության կամ առկա ծրագրերի աշխատանքում հայտնաբերված թերությունների վերացման խնդիրներին: Մենք առաջարկում ենք արագ և հիմնավոր լուծումներ մեր բոլոր հաճախորդներին՝

  • Օպերացիոն համակարգերի տեղադրում և կարգավորում
  • Ծրագրային ապահովումների ստուգված և փորձված տարբերակների տեղադրում
  • Օպերացիոն համակարգերի կարգավորում և թերությունների վերացում
  • Անտիվիրուսային համակարգերի տեղադրում
  • Ալտերնատիվ ծրագրերի ուսումնասիրում
  • Հեռահար կառավարում

Նախապես արված ամբողջական և ճիշտ կարգավորումը հնարավորություն կտա ավելի երկար օգտագործել ծրագրային ապահովումը առանց բախվելու լրացուցիչ խնդիրների:

Տեխնիկական սպասարկում

Ժամանակի հետ ցանկացած տեխնիկական սարքի աշխատանքում իհայտ են գալիս թերացումներ: Դա բնականոն գործընթաց է, որը, սակայն, կարելի է կանխել: Թերությունների վաղ կանխարգելումը հնարավորություն է տալիս խնայելու գումար և ժամանակ: Համակարգչային տեխնիկան ժամանակ առ ժամանակ պարտադիր պետք է անցնի մասնագետի կողմից ստուգում, քանի որ էլեկտրականության անկանոն տատանումները, սարքի մեջ հավաքված փոշին և նմանատիպ այլ խնդիրները ծանրաբեռնում են համակարգչի աշխատանքը, ինչն էլ, իր հերթին, բերում է անդառնալի կորուստների:

Մենք առաջարկում ենք

Համակարգչային սարքավորումների տեխնիկական զննություն Վնասված սարքերի վերանորոգում Սարքերի փոխարինում Դիագնոստիկա Տերմոպաստայի փոխարինում և մաքրման աշխատանքներ Տեխնիկական խորհրդատվություն Սարքավորումների տրամադրում Եվ այլն Մեր ընկերության մասնագետները կապահովեն ձեր սարքավորման ճիշտ աշխատանքը, կօգնեն խուսափել հետագա խնդիրներից: Ընդ որում անհրաժեշտ սարքերը հնարավոր է ձեռք բերել տեղում շուկայականից ավելի մատչելի գներով:

Հեռահար կառավարում

Առաջարկում ենք մեր բոլոր բաժանորդներին խնայել ժամանակ և օգտվել առաջարկվող հեռահար կառավարման ծառայությունից: Խնայված ժամանակը խնայված գումար է

Անվտանգության և տեսագրման համակարգ
04 / 04

Անվտանգություն

Տեսահսկում, ձայնագրում, ID և կոդային համակարգեր

Targsys ընկերությունը զբաղվում է անվտանգության մասնագիտացված համակարգերի տեղադրմամբ, ինչպես օրինակ՝ տեսագրման համակարգեր, ձայնագրման համակարգեր, ID քարտեր, կոդային համակարգեր և այլն

Տեսագրման համակարգեր

Վերջին տարիներին անվտանգության պահպանման համար մեծ պահանջարկ են առաջացրել տեսագրման համակարգերը: Դրանք տեղադրվում են բանկերում, մարդաշատ վայրերում, համալսարաններում, ընկերությունների ներքին սրահներում և այլուր: Հետազոտությունները ցույց են տալիս, որ տեսագրման համակարգերը տեղադրելուց հետո տվյալ տարածքում կտրուկ անկում է ապրում հանցագործությունների կատարման թիվը, ինչն էլ վկայում է, որ ներկա դրությամբ ընկերության անվտանգության պահպանման լավագույն միջոցներից մեկը հենց այս համակարգերն են: Առաջարկում ենք ամենատարբեր լուծումներ բոլոր ձեռնարկություններին:

Բաժանորդային սպասարկում

Մի կենտրոն բոլոր ՏՏ խնդիրների համար

Կանխարգելիչ զննումներ, արագ արձագանք և մասնագետի աջակցություն՝ ձեր ընկերության ՏՏ ռեսուրսները վերահսկելի պահելու համար

Ստանալ խորհրդատվություն
01Խնդիրների վաղ հայտնաբերում և լուծում
02Տեխնիկական և ծրագրային ընթացիկ զննումներ
03Մասնագետի պրոֆիլակտիկ այցեր
04Հեռահար կառավարում՝ խնայված ժամանակ
Գործընկերներ

Մեզ վստահում են

Տարիների արդյունավետ աշխատանքի շնորհիվ մենք ձեռք ենք բերել վստահելի գործընկերների լայն շրջանակ

Կապ

Միասին կառուցենք արդյունավետ համակարգ

Պատմեք ձեր ընկերության ՏՏ խնդրի մասին։ Մենք կօգնենք գտնել պարզ, հուսալի և զարգացող լուծում

Հասցե
Տիգրան Մեծ 65ա
Էլ․ փոստ
info@targsys.com
Սոց ցանցեր