Ցանցերի նախագծում

Առօրյա կյանքում հաղորդակցությունը հանդիպում է տարբեր միջավայրերում և ընդունում է տարբեր ձևեր: Յուրաքանչյուր ընկերության համար արագ աշխատանքի հիմնական գրավականը ներքին ինֆրաստրուկտուրայում գործող հաղորդակցման լայնաշերտ համակարգն է:

Ինֆրաստրուկտուրայի ղեկավարումը բավականին հեշտանում է ճկուն կառավարում ունեցող ՏՏ տեխնոլոգիաների առկայության դեպքում:

Հիմնական ղեկավարման տեղեկատվական համակարգերը բարդ և մեծ մասշտաբներով տարածված կոմպլեքսներ են, որոնց ճիշտ կառավարումը բավականին օգտակար է թե բիզնեսի զարգացման և թե ռեսուրսների կառավարման տեսանկյունից:

Ցանցերի կառուցում

Targsys ընկերությունը զբաղվում է բարձր թողունակությամբ և հուսալիությամբ մասնագիտացված ցանցերի կառուցմամբ: Ընդ որում հաճախորդը կարիք չի ունենում դիմել տարբեր կազմակերպությունների՝ կարգավորելու համար իր ապագա ցանցի պասսիվ (մալուխների մոնտաժ) և ակտիվ (ապարատային ապահովում) մասերը: Մեր կողմից տրամադրվող ցանցային ծառայությունները կոմպլեքս լուծումներ են, որոնք ստեղծված են ինչպես ցանցի ամբողջական կառուցման անհրաժեշտություն ունեցող ընկերությունների համար, այլև նրանց, ովքեր ունեն խնդիրներ իրենց առկա համակարգի հետ:
Մենք առաջարկում ենք

Ցանցի նախագծում

Ցանցի կառուցում

Ցանցի կարգավորում

Թույլ օղակների հայտնաբերում

Ինտերնետ մուտք/ելքի ապահովում

Պահեստային ինտերնետի կարգավորում

Ցանցի դիագնոստիկա

Հեռահար կառավարում

Պաշտպանական համալիրների ստեղծում

Կառուցելով հուսալի ցանց դուք հնարավորություն եք ստանում ունենալու լայնաշերտ, ինտերակտիվ և ինտելեկտուալ ցանց՝ ինտեգրելով ձեր աշխատանքը նորագույն տեղնոլոգիաներին:

Պաշտպանական համալիրներ

ՏՏ ոլորտի զարգացմանը զուգահեռ շատ արագ տեմպերով զարգանում են ինֆորմացիոն անվտանգությանը սպառնացող ռիսկերը, մշակվում են հարձակումների նորանոր ձևեր և մեթոդներ: Ցավոք պետք է նշել, որ բազմաթիվ մասնագետներ հուսալքվել են և չեն կիրառում պաշտպանական մեթոդներ՝ համարելով դրանք անարդյունավետ: Միջազգային հետազոտությունները փաստում են, որ 2014-2015 թվականների ընթացքում գրանցվել է հարձակման մեթոդների աճ և պաշտպանական մեթոդների նվազում:

Մենք զբաղվում ենք վերոհիշյալ միջազգային հետազոտությունների ուսումնասիրմամբ, որի արդյուքում,

համատեղելով մեր փորձը, ստեղծում ենք հատուկ մշակված կամ ստանդարտ մեթոդների վրա հիմնված պաշտպանական համալիրներ, որոնք կարողանում են ապահովել ցանցերն ու սերվերները այնպիսի հարձակումներից, ինչպիսիք են`

DOS
DDOS
BRUTE FORCE
OS Commanding
RCE
Virus-ների ներդրում և այլն:

Ինֆորմացիոն անվտանգության վրա ծախսված միջոցները միշտ իրենց արդարացնում են, քանի որ հաջող հարձակման ենթարկվելու դեպքում կորսված գումարները կարող են լինել տասնյակ անգամներ շատ:


Ցանցային համակարգեր

 

DateMarch 2014
LocationParis, France
Value$10,000
ClientCentury 21
CategoryResidential

Targsys ընկերությունը

զբաղվում է պրոֆեսիոնալ ցանցերի նախագծմամբ, որոնք հիմնաված են միջազգային լավագույն ստանդարտների վրա:
Նախապես ճիշտ կառուցված և բազմաֆունկցիոնալ հնարավորություններ ունեցող ցանցը հետագայում լրացուցիչ խնդիրներից ազատվելու միակ ճանապարհն է: