29
Aug

Հետաքրքիր Նյութեր

IT-INFO: Notebook

IT-INFO: Ջուր, հյութ կամ սու՞րճ է թափվել նոութբուքի ստեղնաշարին. 4 քայլ այն փրկելու համար:

1.Հեղուկը պարզապես մաքրելը քիչ է.առաջին քայլով պետք է արագ անջատել նոութբուքը և հանել մարտկոցը:

2.Ստեղնաշարն արտաքինից կարելի է մաքրել խոնավ անձեռոցիկով, իսկ ներսի հեղուկն առավելագույնս հանել՝ նոութբուքը շուռ տալով ու զգուշորեն թափահարելով:

3.Այնուհետև պետք է թողնել նոութբուքը մեկ օր, որ չորանա: Եվ ահա ճիշտ ժամանակն է դիմելու մասնագետի: Բայց դեպքերը տարբեր են լինում.կարելի է շարունակել ինքնուրույն: Եթե թափված հեղուկը ոչ թե ջուր, այլ օրինակ սուրճ է, ապա չորացումը չի փրկի: Նոութբուքը պետք է քանդել, դուրս հանել մայր-պլատան, թրջված դետալները լվանալ ու չորացնել:

4.Մանրակրկիտ մաքրումից ու չորացումից հետ պետք է հավաքել նոութբուքը, այնուհետև միացնել ու ստուգել դրա աշխատունակությունը: Եթե ամեն ինչ լավ է, ուրեմն քայլերը հաջող արդյունք են տվել: Իսկ եթե ոչ, ապա մասնագետի դիմելն անխուսափելի է: Ընդ որում նրան պետք է տեղեկացնել բոլոր ձեռնարկված քայլերի մասին.դա կկրճատի վերանորոգման ժամկետը: