Մասնագետների վերապատրաստում

Targsys ընկերությունը զբաղվում է որակյալ մասնագետների վերապատրաստմամբ՝ հիմնվելով տարիների ընթացքում ձեռք բերված հաջող փորձի վրա:

Մենք տրամադրում ենք որակյալ կադրեր, որոնք կարողանում են իրենց լավագույնս դրսևորել ՏՏ ոլորտում՝ գտնելով աշխատանք լավագույն ընկերություններում:

Դասընթացը ներառում է ինչպես օպերացիոն և սերվերային համակարգերի կառավարման հմտություններ, այնպես էլ ցանցերի նախագծման և կառուցման լիարժեք գիտելիքներ:

Բացի այդ մենք սիրով ընդունում ենք բոլոր այն ուսանողներին և սկսնակ մասնագետներին, ովքեր ցանկանում են հարթել իրենց մասնագիտական ուղին և ունեն խորհրդատվության կարիք: