Առաջարկվող համակարգեր և ծառայություններ
Բազմալիք սերվերային համալիրների սպասարկում Արխիվային կրկնօրինակում Ավտոմատացված համակարգերի մշակում Սերվերների ծրագրային և տեխնիկական սպասարկում Ցանցերի և սերվերների հեռահար կառավարում և սպասարկում Եռաստիճան անվտանգության ապահովում Ցանցային ծրագրավորում Սերվերային համակարգերի մոնիթորինգ Բարելավման առաջարկություններ և աշխատանքների իրականացում:
Ծրագրային սպասարկումc
Գրեթե յուրաքանչյուր օր թե ընկերությունները, թե անհատները բախվում են ծրագրերի տեղադրման անհրաժեշտության կամ առկա ծրագրերի աշխատանքում հայտնաբերված թերությունների վերացման խնդիրներին: Մենք առաջարկում ենք արագ և հիմնավոր լուծումներ մեր բոլոր հաճախորդներին՝ Օպերացիոն համակարգերի տեղադրում և կարգավորում, Ծրագրային ապահովումների ստուգված և փորձված տարբերակների տեղադրում, Օպերացիոն համակարգերի կարգավորում և թերությունների վերացում, Անտիվիրուսային համակարգերի տեղադրում, Ալտերնատիվ ծրագրերի ուսումնասիրում, Հեռահար կառավարում: Նախապես արված ամբողջական և ճիշտ կարգավորումը հնարավորություն կտա ավելի երկար օգտագործել ծրագրային ապահովումը առանց բախվելու լրացուցիչ խնդիրների:
Տեխնիկական սպասարկում
Ժամանակի հետ ցանկացած տեխնիկական սարքի աշխատանքում իհայտ են գալիս թերացումներ: Դա բնականոն գործընթաց է, որը, սակայն, կարելի է կանխել: Թերությունների վաղ կանխարգելումը հնարավորություն է տալիս խնայելու գումար և ժամանակ: Համակարգչային տեխնիկան ժամանակ առ ժամանակ պարտադիր պետք է անցնի մասնագետի կողմից ստուգում, քանի որ էլեկտրականության անկանոն տատանումները, սարքի մեջ հավաքված փոշին և նմանատիպ այլ խնդիրները ծանրաբեռնում են համակարգչի աշխատանքը, ինչն էլ, իր հերթին, բերում է անդառնալի կորուստների:
Մենք առաջարկում ենք
Համակարգչային սարքավորումների տեխնիկական զննություն Վնասված սարքերի վերանորոգում Սարքերի փոխարինում Դիագնոստիկա Տերմոպաստայի փոխարինում և մաքրման աշխատանքներ Տեխնիկական խորհրդատվություն Սարքավորումների տրամադրում Եվ այլն Մեր ընկերության մասնագետները կապահովեն ձեր սարքավորման ճիշտ աշխատանքը, կօգնեն խուսափել հետագա խնդիրներից: Ընդ որում անհրաժեշտ սարքերը հնարավոր է ձեռք բերել տեղում շուկայականից ավելի մատչելի գներով:
Հեռահար կառավարում
Առաջարկում ենք մեր բոլոր բաժանորդներին խնայել ժամանակ և օգտվել առաջարկվող հեռահար կառավարման ծառայությունից: Խնայված ժամանակը խնայված գումար է
ՏՏ սպասարկում (Աութսորսինգ)
Targsys ընկերությունը
առաջարկում է սերվերային կոմպլեքս համալիրներ, որոնք մշակվում են վերապատրաստված մասնագետների կողմից և հեշտացնում են ընկերության ՏՏ ռեսուրսների կառավարումը: Առաջարկվող լուծումները ենթադրում են ոչ միայն Windows սերվերների ստանդարտ մեթոդներ, այլ նաև Linux սերվերների վրա հիմնված հուսալի և պաշտպանված համակարգեր, որոնք մինչ այժմ անգերազանցելի են ամբողջ աշխարհում: Մեր կառուցած համակարգերը մինչ այժմ իրենց լավագույնս դրսևորում են բազմաթիվ ընկերություններում՝ արդարացիորեն համարվելով խելացիորեն մշակված և տարիների ընթացքում իրենց արդարացրած կայուն համակարգեր: