03
Feb

Ինչու օգտագործել հակավիրուսային համակարգեր

Օր օրի զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների հետ համատեղ  ավելանում են նաև վնասակար ծրագրերի քանակը և տեսակները, ընդլայնվում են ինֆորմացիոն անվտանգությանը սպառնացող ռիսկերը: Վնասակար ծրագրերի տարածման ճանապարհները բազմազան են, էլեկտրոնային փոստ, ֆայլերի փոխանակման համակարգեր, վնասակար կայքեր, կրիչներ, սկավառակներ և այլն: Այս ամենը ստիպում է օգտագործողներին անընդհատ նոր լուծումներ փնտրել պաշտպանելու համար իրենց համակարգչի անվտանգությունը։ Օպերացիոն համակարգը իր սեփական հնարավորություններով բավականին անպաշտպան է, հետևաբար, վնասակար ծրագրերից ազատվելու համար  անհրաժեշտ է տեղադրել հատուկ համակարգեր, որոնց միջոցով կարող եք ապահովել հակավիրուսային և այլ պաշտպանություն ձեր համակարգչի համար։ Այդպիսի ծրագրերը այսօր բավականին շատ են, ընդ որում, կան նաև անվճար տարբերակներ: Անվճար տարբերակներից կարելի է առանձնացնել օր.՝ Avast Free Antivirus, Comodo Internet Security Premium, AVG Antivirus, 360 Internet Security: Նշված համակարգերից  յուրաքանչյուրը ունի իրեն բնորոշ հատկանիշներ՝ առավելություններ և թերություններ: Ընտրություն կարելի է կատարել հաշվի առնելով ձեր համակարգչի հզորությունը և կիրառման հարմարավետությունը: Իսկ որպես խորհուրդ նշեմ, որ տարածաշրջանին բնորոշ վնասակար ծրագրերից պաշտպանվելու համար առավել նպատակահարմար է վճարովի Kaspersky հակավիրուսային ծրագիրը: Անվճար տարբերակներից նախընտրելի է Avast Free Antivirus համակարգը: