03
Feb

Windows 32 բիթ կամ Windows 64 բիթ

Հաճախ մարդիկ ընկնում են տարակուսանքի մեջ  Օպերացիոն Համակարգի (ՕՀ) ընտրության հարցում՝ 32 (86) բիթ, թե 64 բիթ: Փորձենք միասին պարզել, թե 32 բիթը և 64 բիթը ինչ են իրենցից ներկայացնում: ՕՀ-ի բիթայնության գաղափարը կապված է շինայի թողունակության հետ: Շինաները նախատեսված են տվյալների փողանցման կամ փոխանակման համար համակարգչի կոմպոնենտներում: Հիմնականում շինայի ՛՛երկարությունը՛՛ սահմանում է, թե ինչ չափի ինֆորմացիա կարող է տեղափոխվել հոսանքի մի տակտի ժամանանակ:  Ընդհանրապես բիթը մինիմալ ինֆորմացիա պարունակող տարրն է կամ հոսանքի միավոր վայրկյանում կատարված ինֆորմացիայի տեղափոխությունը: Ինչպես բոլոր տեխնիկաները, այնպես էլ համակարգիչը աշխատում է հոսանքով: ՞Ինֆորմացիա կա՞ և ՞ինֆորմացիա չկա՞ արտահայտությունները համակարգիչը որոշում է հոսանքի առկայությամբ կամ բացակայությամբ: Հետևություն. սարքերը, որոնք աշխատում են երկուական համակարգով՝ հոսանքի բացակայությունը՝0-ն համարում են ինֆորմացիայի բացակայություն, իսկ հոսանքի առկայությունը՝ 1-ը, ինֆորմացիայի առկայություն:  ՏՏ աշխարհում ամբողջ թվաբանության հաշվարկը կատարվում է 0-ով և 1-ով:  32 բիթանի ՕՀ-ի շինայի թողունակությունը 32 բիթ է, այսինքն, դա նշանակում է, որ հոսանքի միավոր ժամանակում տվյալ շինայով անցնում է 2-ի 32 ( 4294967296 բայթ = 4 GB ) աստիճան բայթ ծավալով ինֆորմացիա, որը համապատասխանում է 4 ԳԲ-ին, համապատասխանաբար՝ 64 բիթային ՕՀ-ի դեպքում կլինի 2-ի 64 աստիճան ՝ 18446744073709551616 բայթ:

Վերոհիշյալ թվաբանությունից հասկանում ենք. 4ԳԲ կամ պակաս Օպերատիվ հիշողություն (նույն ինքը RAM) ունեցող համակարգիչների վրա նախընտրելի է տեղադրել 32 բիթանոց ՕՀ, իսկ 4ԳԲ-ից ավել դեպքերում 64 բիթանոց:

Նշենք, որ կախված ՕՀ-ի ֆունկցիաներից կարող է լինել նաև RAM-ի լրացուցիչ սահմանափակում: Օրինակ՝ աղյուսակ 1-ում Windows 7 Starter-ը և Windows 7 Home Basic-ը երկուսն էլ 32 բիթանոց են, բայց Windows 7 Starter-ի սահմանը 2ԳԲ է, իսկ Windows 7 Home Basic-ինը՝ 4ԳԲ: Նույնը կարող ենք նկատել 64 բիթային ՕՀ-ների մոտ:

Օրինակները բերված են աղյուսակներում.

Windows 7 աղյուսակ 1՝

Իսկ Windows 8-ի համար աղյուսակ 2՝

Հուշում. Եթե Ձեր համակարգիչը ունի 6 ԳԲ օպերատիվ հիշողություն և եթե ցանկանում եք տեղադրեք 32 բիթային ՕՀ, ապա այս դեպքում 6 ԳԲ-ից մոտ 2 ԳԲ հիշողության կորուստ կունենաք: Կորուստ՝ այսինքն այն գոյություն ունի ֆիզիկապես, բայց վերոհիշյալ սահմանափակումների պատճառով մնացած 2ԳԲ՞ն չի օգտագործվի: