ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

  • Home
  • /
  • ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Երկար տարիների արդյունավետ աշխատանքի շնորհիվ մենք ձեռք եք բերել համագործակցության մեծ փորձ և վստահելի գործընկերներ, ովքեր լավագույնս իրականացնում են իրենց առջև դրված պարտականությունները և ստեղծում ուղիներ, որոնք հեշտացնում են հաճախորդների առօրյան:

Kaspersky Lab ընկերությունը արագ աճող և ամենախոշոր կիբեր-անվտանգության համակարգեր առաջարկող ընկերություններից մեկն է աշխարհում: Գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում: Գործում է 200 երկրներում և ունի 34 գրասենյակ 31 երկրներում, որտեղ աշխատում են շուրջ 3000 որակյալ մասնագետներ: Kaspersky անտիվիրուսային համակարգերից օգտվում են ավելի քան 300.000.000 օգտատերեր և շուրջ 250.000 կորպորատիվ հաճախորդներ ամբողջ աշխարհում: Թարգսիսը հանդիսանում է Kaspersky Lab ընկերության ծրագրային փաթեթների պաշտոնական վերավաճառողը Հայասատանում:

Smart Production ընկերությունը հանդիսանում է Հայաստանի IT ոլորտի առաջատարներից մեկը: Օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ և պրոֆեսիոնալիզմը ՏՏ ոլորտում Smart Production ընկերությունը ձեռք է բերել բազմաթիվ հաճախորդներ, թե տեղական, թե արտասահմանյան շուկաներում: Smart Production ընկերությունը հանդիսանում է նաև SmartRest HaySell և Celleng ծրագրային համալիրների հեղինակը և մշակողը:

IPSC ընկերությունը հանրային կարծիքի ուսումնասիրություն և հաղորդակցության խորհրդատվություն իրականացնող խոշորագույն հետազոտական ինստիտուտներից է Արևելյան Եվրոպայում: Այն հիմնադրվել է 2006 թվականին Հայաստանում և իր գործունեության 9 տարիների ընթացքում հաջողությամբ իրականցրել է ավելի քան 250 նախագիծ՝ 49 քաղաքներում և 800 գյուղական համայնքներում (2015թ հունվարի 1-ի դրությամբ): IPSC ընկերության 120+ աշխատակիցները բարձր որակավորմամբ և հարուստ փորձով մասնագետներ են, ովքեր հեղինակել են բազմաթիվ նորարարական մեթոդներ՝ հանրային կարծիքի և հանրային տրամադրության ճշգրիտ ճափման և վերլուծության ոլորտներում: 2005թ.-ին ստեղծված Իքս-Արթ ընկերությունը կուտակել է հարուստ փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենատարբեր ուղղություններում: Ընկերության համար առաջնահերթ ուղղություններն են համալիր լուծումները՝
  • Տեղեկատվական ենթակառուցվածքների ստեղծման և արդիականացման համար,
  • Կառուցվող ու վերակառուցվող շինություններում ՛՛թույլ հոսանքի՛՛ համար,
  • Տվյալների կենտրոնների և սերվերների սենյակների համար:

Իքս-Արթ-ի առաջարկած լուծումները հիմնված են գործընկերներ հանդիսացող մի շարք աշխարահռչակ ընկերությունների (Nexans, Conteg, Hyperline, Televes, HP Enterprise Group, Schneider Electric, Alcatel, H3C, Ruckus Wireless, Cisco Systemd Microsoft, Dell, Canon, Thermaltake) նորագույն մշակումների վրա:

Խնամքով ու մանրակրկիտ ընտված Իքս-Արթ-ի անձնակազմը մշտապես բարձրացնում է իր որակավորումը, ինչի վկայությունն են ստացված բազմաթիվ հավաստագրերը:

Գործընկերների աջակցման, օրինական ներկրման, ուղիղ մատակարարման ու մեծ պահեստի շնորհիվ ընկերությունը առաջարկում է ժամանակակից ու հուսալի լուծումներ՝ գրավիչ գներով:

Իքս-Արտ-ն պատրաստ է ամենաբարդ և ոչ ստանդարտ նախագծերի իրականացմանը: 

Օազիս Կոմպյուտեր ՍՊԸ-ն, որն առավել հայտնի է իր DGcomp և DGsecurity խանութ-սրահներով, համարվում է տեսահսկման և տեսաձայնագրման, անվտանգության և հրդեհա-ազդանշանային համակարգերի նախագծման և տեղադրման, ինչպես նաև համակարգչային և հարակից տեխնիկա, ցանցային սարքավորումներ և VOIP համակարգեր առաջարկող խոշորագույն ընկերություններից մեկը:

Ավելին քան 15 տարի լինելով շուկայում և հանդիսանալով պաշտոնական ներկայացուցիչը և/
կամ գործընկերը այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Dahua Technology-ն, DSC-ն, ATCOM-ը, Genius-ը, Ubiquiti-ն, Mikrotik-ը և մի շարք այլ հայտնի ապրանքանիշեր, այս ընկերությունը հասցրել է գրավել ուրույն տեղ հաճախորդների և ինչու ոչ մրցակիցների շրջանում:

Արդեն 20 տարի «Սոֆթլայն Ինթերնեյշնլ» ընկերությունը գործում է ՏՏ ոլորտում և աջակցում է կազմակերպություններին լուծելու իրենց ՏՏ խնդիրները: Ընկերությունը մատակարարում է ՏՏ ավելի քան 3000 արտադրողների լուծումներ: Առաջարկվող լուծումները ներառում են օպերացիոն  համակարգեր, գրասենյակային ծրագրեր, ծրագրեր հաշվապահության և պահեստների, ինտերնետ անվտանգության, վիրտուալիզացիայի, պահուսատային պատճենավորման, ամպային լուծումներ, կառավարման գործիքներ, գիտական և մաթեմատիկական ԾԱ, CRM, ERP, տվյալների բազաների կառավարման համակարգեր, մասնագիտացված ԾԱ, ինչպես նաև տեխնիկական խորհրդատվություն և ապարատային լուծումների մատակարարում:

Արդեն 20 տարի «Սոֆթլայն Ինթերնեյշնլ» ընկերությունը գործում է ՏՏ ոլորտում և աջակցում է կազմակերպություններին լուծելու իրենց ՏՏ խնդիրները: Ընկերությունը մատակարարում է ՏՏ ավելի քան 3000 արտադրողների լուծումներ: Առաջարկվող լուծումները ներառում են օպերացիոն  համակարգեր, գրասենյակային ծրագրեր, ծրագրեր հաշվապահության և պահեստների, ինտերնետ անվտանգության, վիրտուալիզացիայի, պահուսատային պատճենավորման, ամպային լուծումներ, կառավարման գործիքներ, գիտական և մաթեմատիկական ԾԱ, CRM, ERP, տվյալների բազաների կառավարման համակարգեր, մասնագիտացված ԾԱ, ինչպես նաև տեխնիկական խորհրդատվություն և ապարատային լուծումների մատակարարում: